Դանիան հաստատել է արկտիկական տարածքների շուրջ Թրամփի հետ երկխոսության պատրաստակամությունը

1 րոպեի ընթերցում

Nuuk Godthab City View in warm late afternoon light. Statue of Hans Egede Top of Hill. Nuuk, or Godthab in Danish Language, is the capital and largest city of Greenland, and the seat of government for the Sermersooq municipality. It has a population of 15,469 making it one of the smallest capital cities in the world by population. Nuuk, West Greenland. Nuuk, Greenland, Denmark.

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի կառավարությունը հաստատել է ԱՄՆ նոր վարչակազմի հետ արկտիկական տարածքների շուրջ երկխոսության պատրաստակամությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկկե Ռասմուսենը Երուսաղեմում կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք ընդունում ենք, որ ամերիկացիները որոշակի անհանգստություն ունեն Արկտիկայում անվտանգության իրադրության առնչությամբ, որը մենք կիսում ենք։ Ուստի Գրենլանդիայի հետ սերտ փոխգործակցությամբ մենք պատրաստ ենք շարունակելու բանակցություններն ԱՄՆ ընտրված նախագահի հետ՝ ամերիկյան կողմի օրինական շահերի ապահովման նպատակով»,- թագավորության արտգործնախարարի խոսքն է մեջբերել Reuters գործակալությունը։

Հունվարի 7-ին Թրամփը հայտարարել էր, որ Գրենլանդիան պետք է մտնի Միացյալ Նահանգների կազմի մեջ՝ չինական և ռուսական սպառնալիքներից պաշտպանության համար։ Դեռևս 2019 թվականին՝ իր առաջին նախագահական ժամկետում, Թրամփն ասել էր, որ Միացյալ Նահանգները կարող է գնել Գրենլանդիան, որը մտնում է Դանիայի կազմի մեջ և ունի ինքնավարության լայն իրավունքներ:

Միացյալ Նահանգներ

Ըստ հարցման՝ Գրենլանդիայի բնակիչների մեծամասնությունը կողմ է ԱՄՆ-ին միանալուն

Հայերեն Русский