Աշխարհ

Նիգերիան դարձել է ԲՐԻԿՍ-ի իններորդ գործընկեր պետությունը

1 րոպեի ընթերցում

Նիգերիան դարձել է ԲՐԻԿՍ-ի իններորդ գործընկեր պետությունը

Նիգերիան պաշտոնապես միացել է ԲՐԻԿՍ-ին՝ որպես գործընկեր պետություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Բրազիլիայի ԱԳՆ-ն: 

«BRICS-ում իր ժամանակավոր նախագահության շրջանակներում Բրազիլիայի կառավարությունը հունվարի 17-ին հայտարարում է Նիգերիայի պաշտոնական ընդունելության մասին՝ որպես կառույցի գործընկեր երկիր: Բրազիլիայի կառավարությունը ողջունում է Նիգերիայի կառավարության որոշումը»,-ասվում է հաղորդագրության մեջ: 

Այսպիսով, Նիգերիան դառնում է ԲՐԻԿՍ-ի իններորդ գործընկերը Բելառուսից, Բոլիվիայից, Կուբայից, Ղազախստանից, Մալայզիայից, Թաիլանդից, Ուգանդայից և Ուզբեկստանից հետո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում