Միացյալ Նահանգներ

Ըստ հարցման՝ Գրենլանդիայի բնակիչների մեծամասնությունը կողմ է ԱՄՆ-ին միանալուն

1 րոպեի ընթերցում

Ըստ հարցման՝ Գրենլանդիայի բնակիչների մեծամասնությունը կողմ է ԱՄՆ-ին միանալուն

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Patriot Polling ընկերության կողմից անցկացված հարցման համաձայն՝ Գրենլանդիայի բնակիչների մեծ մասը կողմ է արտահայտվել Միացյալ Նահանգներին միանալուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Hill պարբերականը։ 

Ըստ հարցման արդյունքների՝ hարցվածների 57,3%-ը կողմ է արտահայտվել, որ Գրենլանդիան դառնա ԱՄՆ-ի մի մասը։ 37,4%-ը դեմ է արտահայտվել դրան, իսկ 5,3%-ը դեռ հստակ դիրքորոշում չունի այդ հարցի շուրջ։

ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը, որը հունվարի 20-ին կստանձնի պաշտոնը, վերջին օրերին բազմիցս արտահայտվել է Դանիային պատկանող Գրենլանդիան ձեռք բերելու օգտին։ Նրա խոսքով՝ Գրենլանդիային տիրանալը «բացարձակ անհրաժեշտություն է», քանի որ այն ռազմավարական կարևորություն ունի ԱՄՆ-ի համար առնվազն Սառը պատերազմի ժամանակներից ի վեր։ 

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն, ի պատասխան Դոնալդ Թրամփի հայտարարությունների, ասել է, որ Գրենլանդիան չի վաճառվում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում