Երևան

«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն 225 վարորդի թափուր հաստիք ունի

1 րոպեի ընթերցում

«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն 225 վարորդի թափուր հաստիք ունի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավտոբուսային երթուղիներում շարժակազմերի սպասարկումը շարունակում է մնալ թերի՝ պայմանավորված վարորդների պակասով։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց «Երևան ավտոբուս» ՓԲԸ ղեկավար Բեգլար Կիրակոսյանը։

Ըստ նրա՝ հաշվետու շաբաթվա ընթացքում 76 երթուղում նախատեսված 4541 շարժակազմից գործել է ընդամենը 3205-ը՝ 1336-ով պակաս։ Թերակատարման հիմնական պատճառն է հունվարի 1-ից շահագործման հանձնված 171 նոր ավտոբուսի համար վարորդների անհրաժեշտ թվի բացակայությունը։

«Հաշվի առնելով, որ ընկերությունում առկա է վարորդների թափուր հաստիքներ՝ սիրով աշխատանքի են հրավիրում D կարգ ունեցող վարորդների։ Օգտվելով առիթից՝ պատճառված անհարմարությունների և դժվարությունների համար հայցում ենք հայրենակիցների ներողամտությունը և անում ամեն ինչ օր առաջ կարգավորելու ստեղծված իրավիճակը։ Այս պահին 225 վարորդի թափուր հաստիք ունենք»,-ասաց Բեգլար Կիրակոսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում