Խորվաթիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորվաթիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է  Խորվաթիայի պետական ​​ընտրական հանձնաժողովը:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝  տեղական ժամանակով ժամը 07:00-ին հանրապետությունում բացվել են ավելի քան 6,7 հազար ընտրատեղամասեր, որոնք կաշխատեն մինչև 19:00-ն։ Եվս 105 տեղամաս ստեղծվել է 38 այլ երկրներում: Ընդհանուր առմամբ, Խորվաթիայում ընտրելու իրավունք ունի 3 միլիոն 769 հազար 598 մարդ։

Ընտրական հանձնաժողովն ընտրությունների համար հավատարմագրել է 14,6 հազար խորվաթ և օտարերկրյա դիտորդներ։ Մասնակցության տվյալները հանձնաժողովը կներկայացնի օրվա ընթացքում երկու անգամ, իսկ առաջին նախնական արդյունքները սպասվում են 20:00-ի սահմաններում:

Ընտրությունների առաջին փուլը տեղի  է ունեցել անցած տարվա դեկտեմբերի 29-ին։ Գործող նախագահ Զորան Միլանովիչը, ստացել է ձայների 49,09 տոկոսը, իսկ իշխող Խորվաթիայի դեմոկրատական ​​միության  թեկնածու Դրագան Պրիմորացը՝ 19,35 տոկոսը։ 

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում