Ջոն Ինյարիտուն «Խաղաղության խաչմերուկ»-ը հաղորդակցության բարելավման և կենսական կապերի վերաբացման նախաձեռնություն է համարում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝  Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հարավկովկասյան տարածաշրջանում հաղորդակցության բարելավման և կենսական կապերի վերաբացման նախաձեռնություն է, ինչը կարող է դրական առաջընթաց լինել։ 

Իսպանիայի խորհրդարանի պատգամավորը նման կարծիք է արտահայտել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների հնարավոր ապաշրջափակման նպատակով Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև այս համատեքստում պաշտոնական Բաքվի կողմից անդադար առաջ քաշվող միջանցքային տրամաբանությանը։  

Պատգամավորը նաև անհանգստություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության, այդ թվում՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» պնդումների կապակցությամբ՝ համարելով դրանք մարտահրավեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության համար։

«Հայաստանն առաջարկել է տարածաշրջանային հաղորդակցության բարելավման և կենսական կապերի վերաբացման նախաձեռնություններ, ինչը կարող է դրական առաջընթաց լինել: Այնուամենայնիվ, ինձ անհանգստացնում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, մասնավորապես, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Բաքվի պնդումը, որը մարտահրավեր է Հայաստանի ինքնիշխանության համար»,-շեշտել է Ջոն Ինյարիտուն։ 

Զրուցակցի դիտարկմամբ՝ տարածաշրջանում և ընդհանրապես, հաղորդակցությունները կարևոր են տնտեսական զարգացման համար, սակայն դրանք պետք է հիմնված լինեն մասնակից կողմերի ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա։ 

«Թեև տարածաշրջանային կապը կարևոր է տնտեսական և սոցիալական զարգացման համար, այն պետք է կառուցվի ներգրավված բոլոր ազգերի ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա»,-ընդգծել է պատգամավորը՝ նշելով, որ միջանցքի մասին Ադրբեջանի նարատիվն ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական մտահոգություններ է առաջացնում:  

Հաշվի առնելով Ադրբեջանի և հատկապես վերջինիս նախագահի մշտական ռազմատենչ ու ագրեսիվ հռետորաբանությունը՝ Ինյարիտուն ընդգծում է Բաքվի հետ բանակցություններում և քննարկումներում զգուշավորություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։

«Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումներն ու Ադրբեջանի վերջին ագրեսիվ գործողություններն ավելի են ընդգծում այս (խմբ․ նկատի է առնվում հաղորդակցությունների բացման շուրջ բանակցությունները) քննարկումներում զգուշավորության անհրաժեշտությունը»,- նշել է նա։

Ջոն Ինյարիտուն միաժամանակ շատ կարևոր է համարում, որ տարածաշրջանային համագործակցության ծրագրերն ու նախաձեռնությունները հարգեն Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի իրավունքները։

«Շատ կարևոր է, որ ցանկացած տարածաշրջանային համագործակցություն հարգի Հայաստանի ինքնիշխանությունը և երաշխավորի նրա ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները»,-եզրափակել է Ինյարիտուն։ 

Հայերեն English Español فارسی Français Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին