ՀՀ ՄԻՊ-ն ու Քրեակատարողական ծառայության պետը «Արմավիր» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատազրկված անձանց պահման պայմաններին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել են Առողջապահության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու ազատազրկված անձանց պահման պայմանների ընթացիկ վիճակին և առկա կարիքներին։ 

Անահիտ Մանասյանի այցի նպատակն էր նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ առանձնազրույց ունենալը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից, ՔԾ պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանի, տեղակալ Գուրգեն Սարգսյանի և հիմնարկի պետ Արսեն Արզումանյանի ուղեկցությամբ Ծառայության պետն ու Մարդու իրավունքների պաշտպանը շրջայց են կատարել հիմնարկի տարածքում։ Այցելել են հանրային պաշտպանների և ազատազրկված անձանց միջև տեսահաղորդակցության համար նախատեսված ձայնամեկուսիչ սենյակներ, երկարատև և կարճատև տեսակցությունների սենյակներ, զբոսահրապարակ։  

Խոհանոցում ծանոթացել են մասնավոր ընկերության կողմից ճաշապատրաստման ընթացքին, Անահիտ Մանասյանին ներկայացվել են սննդի որակի վերահսկողության մեխանիզմները։  

Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է նաև հիմնարկի միջանցքներում փակցված հակավանդալային, նոր հեռախոսներին, որոնց միջոցով կարելի է անվճար զանգեր  իրականացնել Մարդու իրավունքների պաշտպանի և այլ կառույցների թեժ գծեր, ինչպես նաև՝ ամսական 20 րոպե անվճար զանգեր ՀՀ բոլոր ֆիքսված և բջջային ցանցեր։ Ծառայության պետն ընդգծել է նաև, որ այժմ անվճար րոպեների սպառումից հետո ազատազրկված անձինք ստանում են խոսելաժամանակ շատ ավելի մատչելի սակագնով։

Կարանտինային մասնաշենքում Ծովինար Թադևոսյանն ու Անահիտ Մանասյանն այցելել են խցեր, զրուցել ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլ հայտարարած անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնվող հարցերը։

Շրջայցի ընթացքում Քրեակատարողական ծառայության պետը Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել է հիմնարկում առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև համակարգային ընդհանուր խնդիրների հաղթահարմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումների ընթացքը։ 

Ավարտին Անահիտ Մանասյանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել և զրուցել են ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ։ 

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը

Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին

Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կիլոմետր․ հայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողները

Երևանում կգործեն երթևեկության սահմանափակումներ

Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներին

BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին