ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Արտաքին հետախուզության ծառայության գործունեության վերաբերյալ օրենքի նախագծի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Արտաքին հետախուզության ծառայության գործունեությանն առնչվող օրենքի նախագծին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը:

Գրիգորյանի խոսքով՝ նախագիծն ուղղակիորեն տեղավորվում է առանձին հետախուզության ծառայություն ստեղծելու տրամաբանության մեջ:

«Նախագծով առաջարկվում է արտաքին հետախուզության ծառայողներին և աշխատողներին, նաև ծառայության հետ համագործակցող ֆիզիկական անձանց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրել, իսկ իրավաբանական անձանց դեպքում գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք տալ Արտաքին հետախուզության ծառայության կողմից՝ ընդհանուր կարգով, որի դեպքում համապատասխան ստուգողական միջոցառումներն իրականացնում է Արտաքին հետախուզության ծառայությունը՝ համագործակցելով լիազոր մարմնի հետ: Լիազոր մարմին է նկատի առնվում ԱԱԾ-ն»,-ասաց Գրիգորյանը:

Թույլտվությունները տրամադրվելու են արդեն իսկ գործող ընթացակարգերով: 

Ծառայության կողմից գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու թույլտվություն ստացած իրավաբանական անձանց կողմից գաղտնիության ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնում է ԱՀԾ-ն՝ բացառապես իր հետ աշխատանքների ծավալով: 

«Առանձին հետախուզական ծառայություն ունենալու ֆունկցիան ապահովելու համար է այս առաջարկությունը»,-նշեց ծառայության պետը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում