Չինաստան

Ավելի քան 61 հազար մարդ է տուժել Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով

1 րոպեի ընթերցում

Ավելի քան 61 հազար մարդ է տուժել Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում ավելի քան 61 հազար մարդ է տուժել 6,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

«Հունվարի 9-ի դրությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է 126, տուժել՝ 61 հազար 500 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

6,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 7-ին տեղական ժամանակով 09:05-ին Տիբեթի ինքնավար մարզի Շիգաձե շրջանի Տինգրի գավառի տարածքում. երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում