Կառավարությունը հաստատեց «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ներդրումային ծրագրին նոր արտոնություններ տրամադրելու նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության հունվարի 9-ի նիստում հաստատվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի N 1122-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որը վերաբերում է «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ՍՊ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը նախատեսում է «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ընկերության կողմից ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, բաղկացուցիչ մասերը, հումքն ու նյութերը մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառումը ամբողջ ծավալով։ Սա անհրաժեշտ է հրուշակեղենի արտադրության համար նախատեսված 7․4 մլրդ դրամի լրացուցիչ հումքի ներմուծումն ապահովելու նպատակով։ «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և զբաղվում է հրուշակեղենի արտադրությամբ, որի հիմնական շուկան Հայաստանի Հանրապետությունն է։ Շուկայական պահանջարկի աճի պատճառով ընկերությունը նախատեսում է լրացուցիչ հումք ներմուծել, ինչը բարձրացնում է ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը՝ հասցնելով այն 90․6 մլրդ դրամի։ Արտոնությունը կազատի ներմուծվող ապրանքների մաքսատուրքից՝ ապահովելով մոտ 8․8 մլրդ դրամի խնայողություն։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նոր աշխատատեղերի ստեղծում՝ ներդրումային ծրագրի ընդլայնման արդյունքում, տեղական արտադրության խթանում՝ ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար, արդյունաբերության տեխնիկական հագեցվածության բարձրացում։

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ