Հայաստան

ՀՀ ԱԳՆ-ն 2024 թվականի գործունեությանն առնչվող հերթական հաշվետվությունն է ներկայացրել

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ-ն  2024 թվականի գործունեությանն առնչվող հերթական հաշվետվությունն է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հերթական գրառումն է տարածել՝ ամփոփելով 2024 թվականի ընթացքում գերատեսչության իրականացրած գործունեության որոշ արդյունքներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է, որ  անցած տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է Միջազգային քրեական դատարանին, ինչպես նաև հաջողություններ է գրանցել միջազգային կազմակերպությունների մարմինների ընտրություններում:

«Հայաստանն ընտրվեց որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախագահող և հյուրընկալող երկիր (համաժողովը տեղի կունենա 2026թ.-ին Երևանում), ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ` 2025-2027թթ. համար, Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի և Փարիզյան համաձայնագրի ներքո նորաստեղծ Կորստի և վնասի հիմնադրամի խորհրդի անդամ` 2024-2027 թթ. համար, Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի և Փարիզյան համաձայնագրի ներքո նորաստեղծ Կորստի և վնասի կանխարգելման, մեղմման և հասցեագրման հարցերով Սանտյագոյի ցանցի խորհրդատվական խորհրդի անդամ՝ 2024-2026թթ անդամ»,-գրառման մեջ նշել է ԱԳ նախարարությունն՝ ընդգծելով, որ անկախությունից ի վեր Հայաստանն առաջին անգամ է ընտրվել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը նախագահող և հյուրընկալող երկիր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում