Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը դրական դիրքորոշում ունի «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որը Ազգային ժողով է ներկայացրել «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հունվարի 9-ի նիստում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

Միրզոյանն ընդգծեց Հայաստանի և Եվրոպական միության միջև վերջին տարիների ինտենսիվ և բովանդակալից համագործակցությունը, որը ներառել է քաղաքական, տնտեսական, ժողովրդավարական և անվտանգային ոլորտները։ 

«Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը բավականին ինտենսիվ և դինամիկ հարաբերություններ են ունեցել, և այդ հարաբերություններն ունեցել են շատ հարուստ բովանդակություն և ընդգրկել են տարբեր ոլորտներ։ Եվրոպական միությունը տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանը։ Եվրոպական միությունը պատրաստակամություն է հայտնել և, ըստ էության, ներգրավվել է Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգային միջավայրի ապահովմանը՝ նկատի ունեմ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում։ Եվրոպական միությունը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը։ Ակնհայտ է, որ Եվրոպական միությունը և անդամ երկրները ունեն շատ հարուստ ժողովրդավարական ավանդույթներ, ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ, ազատ ու մրցակցային միջավայր, արդիական տնտեսություն, առաջադեմ և զարգացած գիտություն»,- ընդգծեց Միրզոյանը։

Կառավարությունը, բացի դրական դիրքորոշումից, առաջարկել է նախագծում կատարել որոշ փոփոխություններ՝ համապատասխանեցնելով այն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին։ Առաջարկվում է նախագծի բովանդակային մասը ներկայացնել որպես հոդվածներ, վերաշարադրել որոշ արտահայտություններ և հստակեցնել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը։ 

«Պարոն վարչապետ, Դուք հայտարարել էիք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է մոտ լինել Եվրոպական միությանն այնքան, որքան Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի։ Մենք այդ հնարավոր համարելու նշաններն էլ ենք տեսել․ նկատի ունեմ և՛ վիզաների ազատականացման մեկնարկը, և՛ մի շարք այլ գործիքներ, որոնք արդեն քննարկվում են կամ կիրառվում են մեր և Եվրոպական միության միջև։ Ելնելով այս հանգամանքներից մենք առաջարկում ենք դրական դիրքորոշում արտահայտել»,- եզրափակեց Միրզոյանը։

Քաղաքական և հասարակական մի շարք նախաձեռնություններ ստորագրահավաք են անցկացրել Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու հարցով։ Նրանց հաջողվել է հավաքել 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն, և հարցը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը։ 

Հայերեն العربية English ქართული Русский Türkçe 中文

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից