Չինաստան

Տիբեթի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 95-ի

1 րոպեի ընթերցում

Տիբեթի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 95-ի

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հարավ-արևմուտքի Տիբեթի Ինքնավար Մարզում (ՏԻՄ) երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 95-ի, 130-ը վնասվածքներ է ստացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Ավելի վաղ Xinhua գործակալությունը հայտնել էր առնվազն 53 զոհվածի և 62 վիրավորի մասին։

Սեյսմիկ ակտիվությունը հանգեցրել է բազմաթիվ ենթակառուցվածքային օբյեկտների ավերման։ Տեղում իրականացվում են  լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ։ Մարդիկ տարհանվել են աղետի գոտու առավել վտանգավոր շրջաններից։ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը կարգադրել է գործադրել առավելագույն ջանքերն այդ տարերային աղետի հետևանքների վերացման համար:    

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում