Մարզեր

Շիրակի մարզում համայնքապետարանները կկրճատեն ծառայողական մեքենաների թիվը

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում համայնքապետարանները կկրճատեն ծառայողական մեքենաների թիվը

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում համայնքապետարանները կկրճատեն ծառայողական մեքենաների թիվը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ նշելով, որ համայնքապետարաններում  ծառայողական մեքենաներ  կունենան միայն համայնքների ղեկավարները:

«Համայնքի ղեկավարներից բացի ոչ ոք ծառայողական մեքենա չի ունենալու: Համայնքապետարաններում լինելու են հեթապահ մեքենաներ՝ համայնքի ղեկավարի տեղակալների և ամբողջ աշխատակազմի համար: Դրանք աշխատակցին ոչ թե տանելու են տուն ու հետ բերեն, այլ աշխատանքի ժամանակ ծառայելու են ի շահ համայնքի»,-նշեց Դավիթ Առուշանյանը՝ ծառայողական մեքենաների հետ կապված որոշումը շատ ճիշտ համարելով, հաշվի առնելով, որ շատ դեպքերում մեքենաները չեն ծառայում համայնքին, այլ անձերին, ինչն անթույլատրելի է:

Անդրադառնալով խոշորացված համայնքների միջև ճանապարհի հեռավարությանը և մեքենայի անհրաժեշտության խնդրին, Շիրակի մարզպետը վստահեցրեց, որ բնակավայրից բնակավայր տեղափոխվելու համար համայնքի ղեկավարը խնդիր չի ունենա:

«Խոսքը վերաբերում է համայնքի ղեկավարին տնից աշխատավայր բերելուն, ոչ թե ընտանիքի անդամների համար «ծառայելուն»: Համայնքը չի տուժելու այս գործընթացից, իսկ համայնքային ծառայողներն ունենալու են հերթապահ մեքենաներ: Այդ մեքենաներից կլինեն նաև վարչական այն ղեկավարները, որոնք շատ հեռու են համայնքապետարանից, կամ այդ վարչական տարածքների ճանապարհները շատ վատն են»,-նշեց Շիրակի մարզպետը՝ հավելելով, որ այս պահին հանձնարարական է տրված համայնքների ղեկավարներին կատարելու ունեցած ավտոպարկի ուսումնասիրություն, որից հետո մարզպետարանում քննարկում կլինի, թե քանի մեքենա կմնա համայնքին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում