Մաքսային ծառայությունը պետական կառավարման հիմնասյուներից է․ ՊԵԿ նախագահի ուղերձը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մաքսային ծառայողներին շնորհավերել է մասնագիտկան օրվա առթիվ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հակոբյանի շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասվում է. 

«Մաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է: Այս տոնական օրը լավ հնարավորություն է ևս մեկ անգամ արժևորելու համակարգի անխոնջ աշխատանքն ու նվիրվածությունը՝ ի բարօրություն մեր պետության և յուրաքանչյուր քաղաքացու։ Ձեր ջանքերն ապահովում են մեր երկրի տնտեսական անվտանգությունն ու կայունությունը՝ նպաստելով աշխարհի հետ մեր տնտեսության դինամիկ կապի ձևավորմանը, օրինական առևտրի զարգացմանը, քաղաքացիների և պետության շահերի պաշտպանությանը»:

Ըստ ՊԵԿ նախագահի՝ մաքսային ծառայողի աշխատանքի լավագույն գնահատականն, անշուշտ, կառույցի հետ առնչվող յուրաքանչյուր քաղաքացու և տնտեսվարողի գոհունակությունն է, որի բեկումնային բարելավմանն էլ պետք է ուղղվեն ծառայողների ջանքերը։

«Առաջիկայում մենք կյանքի ենք կոչելու համակարգի աշխատանքի արդյունավետությունն ու որակն էապես բարելավող բազմաթիվ ծրագրեր, որոնք թույլ կտան ավելի մոտ լինել յուրաքանչյուր քաղաքացու և տնտեսվարողի կարիքների ըմբռնմանը և բավարարմանը: 

Բոլորս ծառայում ենք մի նպատակի՝ Հայաստանի Հանրապետության շենացմանը, որի իրականացումը պահանջում է ձևավորել մարդակենտրոն հզոր և պրոֆեսիոնալ ծառայություն: 

Միասին դեպի նոր բարձունքներ․ ի գործ, հարգելի՛ մաքսային ծառայողներ:

Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ առողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ»,-նշել է ՊԵԿ նախագահը:

Հայերեն

Հայաստան է ժամանել Իսպանիայի թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան

ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին