Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է. երեք մարդ է տուժել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է հունվարի 3-ին՝ ժամը 14։24-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ մանրամասնելով, որ հրդեհի հետևանքով տուժել է 3 անձ, որոնց տեղում փրկարարներն ու ոստիկանները ցույց են տվել առաջին օգնություն։ Նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում հրդեհի մասին ահազանգն ստացվել էր հունվարի 3-ին՝ ժամը 12։43-ին։
Կարդացեք հոդվածը` English