Տնտեսություն

Ամփոփվել են ԱրարատԲանկի և «4090» հիմնադրամի «Aznavour 100» բարեգործական համերգի արդյունքները

1 րոպեի ընթերցում

Ամփոփվել են ԱրարատԲանկի և «4090» հիմնադրամի «Aznavour 100» բարեգործական համերգի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱրարատԲանկը և «4090» հիմնադրամն ամփոփել են «Aznavour 100» բարեգործական համերգի արդյունքները։ Համերգի ընթացքում հավաքագրվել է 15,758,850 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կուղղվի պատերազմի մասնակից 118 ուսանողների կրթավճարների տրամադրմանը:

Նշվում է, որ նախորդ երկու՝ «Սիմֆոնիկ Մանսուրյան» և «Մենք ու Մունք» շախմատի և ջազի բարեգործական համերգների արդյունքում, որոնց գլխավոր հովանավորը ևս ԱրարատԲանկն էր, հավաքագրվել է ավելի քան 22 միլիոն դրամ, որն արդեն իսկ ուղղվել է պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարների տրամադրմանը:

«Aznavour 100» համերգը ԱրարատԲանկի կողմից իրականացվող Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված երկրորդ սոցիալական նախաձեռնությունն է։ Միջոցառումը ևս մեկ անգամ վկայում է Բանկի՝ կրթության և մշակույթի ոլորտում իր ներդրման կարևորության մասին:

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում