Լավ կլիներ պարոն Սլուցկին ծանոթանար Բելառուսի նախագահի՝ ամիսներ առաջ Ադրբեջանում արած հայտարարություններին. Սարգիս Խանդանյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2018 թվականից մինչ օրս հնարավոր չէ մատնանշել մի քայլ, որը կարող է բնութագրվել Հայաստանի Հանրապետության կողմից իր դաշնակիցների նկատմամբ արված ոչ բարեկամական գործողություն, մինչդեռ հակառակի օրինակները բազմաթիվ են։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` մեկնաբանելով ՌԴ պետդումայի Միջազգային կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու վերջին հայտարարությունը։ 

- Պարոն Խանդանյան, ՌԴ պետդումայի Միջազգային կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները կատարում են արևմուտքի հանձնարարությունները՝ դիտավորյալ փորձելով վնաս հասցնել Ռուսաստանի և Բելառուսի հետ բարեկամական հարաբերություններին։ Նա նաև նշել է, որ Հայաստանի վարչապետը մինչ օրս փորձում է «Ղարաբաղի կորստի պատասխանատվությունը բարդել ում վրա հնարավոր է, միայն թե իր վրայից հեռացնի դրա ծանրությունը»։ Ինչպե՞ս կարձագանքեք այս պնդումներին։

 - 2018 թվականից մինչ օրս հնարավոր չէ մատնանշել մի քայլ, որը կարող է բնութագրվել Հայաստանի Հանրապետության կողմից իր դաշնակիցների նկատմամբ արված ոչ բարեկամական գործողություն։ Մինչդեռ հակառակի օրինակները, ցավոք, բազմաթիվ են՝ սկսած 44-օրյա պատերազմից մինչև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիվ գործողություններով և դրանց վերաբերյալ ՀԱՊԿ-ի արձագանքով կամ, ավելի ճիշտ, արձագանքի բացակայությամբ։

Ինչ վերաբերվում է Ղարաբաղի կորստին և դրանում պատասխանատուներ փնտրելու հարցին, ապա լավ կլիներ, որ պարոն Սլուցկին ծանոթանար Բելառուսի նախագահի՝ ամիսներ առաջ Ադրբեջանում արած հայտարարություններին, որոնցով Լուկաշենկոն խոստովանում է իր երկրի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերված պատերազմի նախապատրաստությանը մասնակցելու մասին։

Շարունակելով խոսել պատասխանատվության մասին՝ փաստ է, որ 44-օրյա պատերազմից հետո ռուս խաղաղապահներն էին օժտված Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման մանդատով. մի մանդատ, որը եզրափակվեց ողբերգությամբ՝ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության բռնի տեղահանությամբ։

Հայաստանի Կառավարությունը մեր երկրի արտաքին քաղաքականությունը վարում է բացառապես հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական շահերը, իսկ Հայաստանի իշխանություններին հանձնարարություններ տալու բացառիկ մենաշնորհով օժտված է միայն Հայաստանի ժողովուրդը, մի հանգամանք, որը, ենթադրում եմ, բավականին խորթ է պետդումայի գործընկերոջս համար։

Հայերեն English Русский

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին