Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը  ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում ավիավթարի հետևանքով զոհվածների մերձավորներին և կառավարությանը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Գլխավոր քարտուղարը խորապես վշտացած է Կորեայի Հանրապետության Մուանի շրջանում տեղի ունեցած ավիավթարից, որը խլել է 179 մարդու կյանք: Նա ցավակցում  է զոհվածների ընտանիքներին և հայտնում համերաշխություն Կորեայի Հանրապետության ժողովրդին և կառավարությանն այս դժվարին ժամին»,-ասված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ 

Գլխավոր քարտուղարը նաև արագ և լիակատար ապաքինում է մաղթել այդ ողբերգական պատահարում տուժածներին:    

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում