«Արմենպրես»-ը ներկայացնում է տարվա իրավական ոլորտի իրադարձությունները

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի համար 2024 թվականն առանձնացավ արդարադատության, ներքին գործերի․ իրավական ոլորտներում կյանքի կոչված բազմաթիվ բարեփոխումներով և նախաձեռնություններով: «Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է տարվա կարևորագույն իրադարձություններն ու ձեռքբերումները, որոնք ուղղված են իրավական համակարգի արդիականացմանը, հասարակական անվտանգության բարձրացմանը և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը:

Անձնագրային պահանջների պարզեցում

Հայաստանի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից այլևս պարտադիր չէ ՀՀ քաղաքացիների հին նմուշի անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշումը։ Անձնագրում վավերականության նշումը՝ հասարակության շրջանում առավել ընդունված կլոր կնիքն, այլևս այլ պետություն մեկնելիս անհրաժեշտ չէ։ Օտար երկրում անձնագիրը համարվում է վավերական։ 

Հասարակական

Այլ երկիր մեկնելիս անձնագրում վավերականության նշում այլևս անհրաժեշտ չէ․ ինչ անել, եթե խնդիր առաջանա

Միջազգային քրեական դատարանի անդամակցություն

Հայաստանը պաշտոնապես դարձավ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ։ Հայաստանի խորհրդարանը Հռոմի կանոնադրությունը վավերացրել էր 2023 թվականի հոկտեմբերի 3-ին։

Քաղաքականություն

Հռոմի ստատուտը փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հայաստանի համար

Քաղաքացիական դատավարության թվայնացում

Հայաստանում թվայնացվեց քաղաքացիական դատավարությունը։ Փաստաբաններն, իրավաբանական անձինք, պետական հիմնարկները և ընկերությունները կարող են ներկայացնել դատական հայց՝ բացառապես թվային հարթակի միջոցով։ 

Հասարակական

Փետրվարի 1-ից թվայնացվել է քաղաքացիական դատավարությունը

Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ընդունում 

2024 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը։ Այս ռազմավարությունը նպատակ ունի բարելավել ոստիկանության կառույցը, բարձրացնել ծառայությունների որակը և ամրապնդել նախարարության և ոստիկանության միջև ինստիտուցիոնալ կապը։

Իրավունք

Կառավարությունը հաստատեց Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը

Սահմանադրական դատարանի որոշում

Սահմանադրական դատարանը որոշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։

Ադրբեջան

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը. ՍԴ որոշում

Կոռուպցիայի կանխարգելման միջազգային գնահատում

Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 98-րդ լիագումար նիստի ընթացքում (2024 թվականի նոյեմբերի 18-22-ը) դրական են գնահատվել Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները՝ դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում: Այս առաջընթացն արձանագրվել է կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական ծրագրերի իրականացման շնորհիվ, ինչը նպաստել է թափանցիկության մակարդակի բարձրացմանը և միջազգային համագործակցության ամրապնդմանը:

Ադրբեջան

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը. ՍԴ որոշում

Արդարադատության միջազգային դատարանի վճիռը

Արդարադատության միջազգային դատարանը 2024 թվականի նոյեմբերի 12-ին մերժել էր Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները և բավարարել Հայաստանի ներկայացրած առարկությունները՝ կապված ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի խախտումների հետ: Սա կարևոր քայլ էր Հայաստանի միջազգային իրավական դիրքերի ամրապնդման գործում:

Իրավունք

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ողջունել է Արդարադատության միջազգային դատարանի վճիռները

Միջազգային դատական գործերի հաջող ընթացքը

ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից միջազգային դատարաններում ներկայացված գործերի ընթացքն՝ ընդգծելով 2024 թվականի ընթացքում արձանագրված առաջընթացը:

Իրավունք

Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից միջազգային դատարաններում ներկայացված գործերի ընթացքը

ԱՊՀ բարձրագույն դատարանների խորհրդի նիստ Երևանում

Երևանում առաջին անգամ անցկացվեց ԱՊՀ բարձրագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվեցին իրավական չափանիշների մերձեցման և դատական պրակտիկայի ներդաշնակեցման հարցեր: Նիստը նպաստեց անդամ պետությունների միջև համագործակցության ամրապնդմանը:

Իրավունք

Երևանում առաջին անգամ անցկացվեց ԱՊՀ բարձրագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստը

Միգրացիոն քաղաքականության բարելավում

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն ամփոփեց 2024 թվականի արդյունքները և ուրվագծեց 2025 թվականի հիմնական անելիքները: Ընդգծվեց անձնագրային ծառայությունների բարելավումը, քաղաքացիության շնորհման գործընթացի արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև միգրացիոն քաղաքականության նորարարական մոտեցումների մշակումը:

Հայաստան

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024 թվականը և ուրվագծել 2025 թվականի հիմնական անելիքները

Կոռուպցիայի դեմ պայքարի նոր մեխանիզմներ

Հայաստանում ներդրվում են կոռուպցիայի դեմ պայքարի նոր մեխանիզմներ, որոնք ուղղված են արդարադատության համակարգի արդյունավետության բարձրացմանը և կոռուպցիոն գործարքների կանխարգելմանը:

Հարցազրույց

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում նոր մեխանիզմներ են ներդրվում. Գլխավոր դատախազության վարչության պետ Էդգար Արսենյանի հարցազրույցը

 

Հայերեն

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով

Կառավարությունը դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումների նախագիծ է ներկայացրել

Պաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցու մահվան մասին

Սերբիայի նախագահն ու Հունգարիայի վարչապետը կքննարկեն էներգետիկ անվտանգությանն ու ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարության իրավունքները. Amnesty International-ի արձագանքը

Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Սիրիայի նոր իշխանությունները հույս ունեն, որ երկիրը կվերադառնա Արաբական պետությունների լիգա

Ադրբեջանի ԱԳ նախարարը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մասին

Լևոն Արոնյանը միջազգային հանրությանը կոչ է անում արձագանքել Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը

Թեհրանում Գերագույն դատարանի մոտ զինված հարձակում գործած անձն ինքնասպանություն է գործել. ներկայացվել են դեպքի մանրամասները