Հասարակական

Փետրվարի 1-ից թվայնացվել է քաղաքացիական դատավարությունը

1 րոպեի ընթերցում

Փետրվարի 1-ից թվայնացվել է քաղաքացիական դատավարությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարեց, որ փետրվարի 1-ից քաղաքացիական դատավարությունը թվայնացվել է։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախարարն այս մասին հայտնեց կառավարության հերթական նիստի ժամանակ։

«Այսօրվանից քաղաքացիական դատավարությունը մեր երկրում թվայնացված է։ Արդեն իսկ 34 դատական հայց ներկայացվել է հարթակով։ Դա նշանակում է, որ այս փուլում փաստաբանները, իրավաբանական անձինք, պետական հիմնարկները և ընկերությունները կարող են ներկայացնել դատական հայց բացառապես թվային հարթակի միջոցով, հաջորդ փուլում նաև ֆիզիկական անձինք ևս կանցնեն թվային հարթակ։ Եվ մենք անընդհատ մոնիթորինգ ենք անում՝ տեսնելու, թե որտեղ խնդիր կա՝ այն շտկելու նպատակով»,- ասաց Մինասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում