Եվրոպա

Սլովակիայի վարչապետը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումը

1 րոպեի ընթերցում

Սլովակիայի վարչապետը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան կարող է դադարեցնել Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումը՝ գազի մատակարարումների շուրջ առաջացած լարվածության պատճառով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշել է, որ հնարավոր պատժամիջոցները կքննարկվեն 2025 թվականի հունվարի 1-ից հետո։

«Հունվարի 1-ից հետո մենք կգնահատենք իրավիճակը և Ուկրաինայի դեմ հնարավոր փոխադարձ միջոցները։ Անհրաժեշտության դեպքում կդադարեցնենք Ուկրաինային խիստ անհրաժեշտ էլեկտրաէներգիայի մատակարարումը ցանցի անջատումների ժամանակ»,-ասել է Սլովակիայի վարչապետը:

Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ի առավոտյան՝ համապատասխան պայմանագրի գործողության ավարտի կապակցությամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում