Գերմանիայի արտգործնախարարը կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև EstLink 2 մալուխի վնասման հետ կապված միջադեպի ֆոնին, ինչի կապակցությամբ Ֆինլանդիայի իշխանությունները մեղադրում են Ռուսաստանին: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև EstLink 2 էլեկտրահաղորդման գիծը ցանցից դուրս է եկել դեկտեմբերի 25-ին: Ֆինլանդիայի ոստիկանությունը կասկածում է, որ Կուկի կղզիների դրոշով նավն իր խարիսխով վնասել է EstLink 2 մալուխը և պնդում է, որ Eagle S-ը ներգրավված է ռուսական էներգետիկ ռեսուրսները տեղափոխող տրանսպորտային միջոցների մեջ։

«ԵՄ-ն պետք է ՌԴ-ի նկատմամաբ հաստատի նոր պատժամիջոցներ»,-ասել է Բերբոքը:

Նա նաև կոչ է արել մեծացնել կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը և ավելացնել ներդրումներն ազգային պաշտպանության ոլորտում:

«Մենք ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ քննարկում ենք, թե ինչպես լավագույնս պաշտպանել Բալթիկ ծովը հիբրիդային սպառնալիքներից»,-հավելել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

 

Հայերեն English Français Русский

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

Վարչապետ Փաշինյանի ելույթը Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ

Թրամփը հայտարարել է ՌԴ-ից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիք մատակարարելու պայմանավորվածության մասին

ՀՀ վարչապետն ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին