Փարաքար համայնքում տեղի կունենան նախնական ընտրություններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հարցը կլուծվի նախնական ընտրությունների միջոցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում։

Վարչապետն առաջարկել է, որ ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուների ընտրությունն իրականացվի հանրային մասնակցությամբ։ Թեկնածուների ինքնաառաջադրման ժամկետը սահմանվել է մինչև 2025 թվականի հունվարի 2-ը, ժամը 12:00: Առաջադրման համար անհրաժեշտ է թեկնածուն լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, համախոհ կամ համակիր, հաշվառված լինի Փարաքար խոշորացված համայնքում վերջին վեց ամսվա ընթացքում։ Թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրությունը, լուսանկարը, մոտիվացիոն նամակը և անձնագրի պատճենը ուղարկեն info@civilcontract.am էլեկտրոնային հասցեին։

«Թեկնածուների գրանցումից հետո արդեն 2025 թվականի հունվարի 11-ից 13-ը Փարաքար խոշորացված համայնքում Գյումրիի օրինակով տեղի կունենա նախնական քվեարկություն, ինչպես ընդունված է ասել primary։ Primary-ի արդյունքում հաղթած թեկնածուն կնշանակվի Փարակար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար և 95 և ավել տոկոս հավանականությամբ կգլխավորի արտահերթ ընտրություններում համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը»,- ասաց Փաշինյանը։

Փարաքարում արտահերթ ընտրությունները կանցկացվեն մարտի վերջին։

 

 

Հայերեն

«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Լեչե»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ՀՀ ՊՆ-ն իրականությանը չհամապատասխանող է համարում ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատման մասին տեղեկությունները

Հայ-հնդկական համագործակցությունը հասցվել է նոր հանգրվանի բոլոր հնարավոր ուղղություններով․ Երևանում նշվեց Հնդկաստանի Հանրապետության օրը

Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց թիրախավորման ու բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի հրապարակումից

Նոր մակարդակի բարձրացնել Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները. Փաշինյանը Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորել է Մոդիին

Փաշինյանն երկարաժամկետ անհրաժեշտություն է համարել Երևանի տրանսպորտային համակարգի զարգացումը

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտգործնախարարին Հանրապետության օրվա առթիվ

Երգ, պար, թատերական խաղ․ ինչո՞ւ է «Hi Arev» խումբը նոր մոտեցումներ ցուցաբերում

Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում

Վարչապետն արձագանքել է ուժային և այլ պաշտոններում կանանց նշանակման առնչվող խոսակցություններին