Մարզեր

Մարտունիի 5 գյուղերում մանկապարտեզները ֆոտովոլտային կայանների շնորհիվ սեփական միջոցներով են հոգում էներգետիկ կարիքները

2 րոպեի ընթերցում

Մարտունիի 5 գյուղերում մանկապարտեզները ֆոտովոլտային կայանների շնորհիվ սեփական միջոցներով են հոգում էներգետիկ կարիքները

ԳԱՎԱՌ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոսի, Լիճքի, Ներքին Գետաշենի, Վարդենիկի և Ծովինարի մանկապարտեզներն իրենց  տանիքներին տեղադրված արեւային ֆոտովոլտային կայանների շահագործման շնորհիվ արդեն երկու ամիս է, ինչ սեփական միջոցներով են հոգում էներգետիկ կարիքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ծրագիրն իրականացվել է Մարտունու համայնքապետարանի և Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության փոխգործակցության արդյունքում։ Ծրագրի արժեքը կազմել է 26 միլիոն 400 հազար դրամ, որի 5 միլիոն դրամը ներդրել է Մարտունու համայնքապետարանը, 21 միլիոն 400 հազար դրամը՝   Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերությունը։ 

Ծրագրի մեկնարկը տրվել է 2024 թվականի մարտ ամսին և ավարտվել հոկտեմբերին։ Նոյեմբեր ամսից արևային ֆոտովոլտային 5 կայանները միացվել են բաշխիչ ցանցին։ 

25-ական կՎտ-ժ էներգիա ապահովում են Երանոսի և Լիճքի, 20-ական կՎտ-ժ՝ Ներքին Գետաշենի, Վարդենիկի և Ծովինարի մանկապարտեզներում տեղադրված արևային ֆոտովոլտային կայանները։ 

«Այս ծրագրի իրարկանացումից հետո մեր հինգ մանկապարտեզներն անցել են կայուն էներգախնայողության ու ոչ  միայն սեփական միջոցներով են հոգում իրենց բոլոր էներգետիկ ծախսերը, այլ նաև ունենում են խնայողություններ՝ 110 կՎտ-ժ ընդհանուր հզորության դիմաց տարեկան խնայելով շուրջ 8-9 միլիոն դրամ»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում