Հայաստան

Գավառի պետական համալսարանը հյուրընկալել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավարին

2 րոպեի ընթերցում

Գավառի պետական համալսարանը հյուրընկալել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավարին

ԳԱՎԱՌ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։   Գավառի պետական համալսարան  է այցելել  Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի պետական համալսարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պատվավոր հյուրին ողջունել են  Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և պրոֆեսորադասախոսական անձնակազմը։ 

Կայացել է  հանդիպում բուհի պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ։ Քննարկվել են հայ-իրանական բազմադարյան պատմամշակութային կապերն ու առնչությունները, անդրադարձ  է կատարվել իրանական և հայկական պոեզիային ու փիլիսոփայությանը, կարևորվել համագործակցությունը մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԻԻՀ մշակույթի կենտրոնի  և Գավառի պետական համալսարանի   գործակցության հնարավորությունները՝ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման, ուսանողների փոխանակման, միջմշակութային հաղորդակցության զարգացման ուղղություններով։ 

Այցի ավարտին Մոհամմադ Ասադի Մովահեդինը ծանոթացել է  Գավառի պետական համալսարանի Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանի ցուցանմուշներին։ 

Խոսրով  Խլղաթյան

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում