Քաղաքականություն

Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության պատվավոր հյուպատոս։ Պատվավոր հյուպատոսությունը գտնվում է Երևանում՝ Հյուսիսային պողոտա 1 հասցեում։ 

«Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության պատվավոր հյուպատոսի առաքելությունը։ Մեր նպատակն է, հիմնվելով Հայաստանի և Հորդանանի միջև եղած բարեկամական հարաբերությունների վրա, ավելի ամուր կապեր ստեղծել երկու պետությունների միջև, խթանել գործարար շփումները, առևտուրն ու ներդրումները, գիտակրթական կապերը, զարգացնել զբոսաշրջության ներուժը: Կարևորում եմ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը և համատեղ ծրագրերի իրականացումը։ Պատվավոր հյուպատոսությունը կծառայի որպես երկու երկրների միջև տնտեսական և մշակութային կապերի ամրապնդման հարթակ՝ աջակցելով գործարարներին, ներդրողներին, զբոսաշրջիկներին, ուսանողներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արա Մկրտչյանի խոսքերն է մեջբերված հյուպատոսության տարածած հաղորդագրության մեջ: 

Արա Մկրտչյանը ծնվել է 1981 թվականին, Երևանում, ավարտել է ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ծառայել է ՀՀ զինված ուժերում: Արա Մկրտչյանն ունի ավելի քան 20 տարվա ձեռնարկատիրական գործունեության փորձ, մասնագիտացած է շինարարության, էներգետիկայի, բազմաֆունկցիոնալ ձեռնարկությունների կառավարման գործում:  

Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996 թվականին: Այս տարիների ընթացքում Հայաստանի և Հորդանանի միջև ստորագրվել են տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք համաձայնագրեր, տեղի են ունեցել երկու երկրների ղեկավարների պաշտոնական այցեր: 

Հայերեն English Español Français ქართული

Սամբիստները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն մեծաքանակ պարտվիրակությամբ

«Գեղարդ» հիմնադրամը դատապարտում է Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման փորձը

Երևանի քաղաքապետը հավանական է համարում երկփուլ մրցույթի միջոցով Նուբարաշենում աղբի վերամշակման կայանի կառուցումը

Իրանը պատրաստ է իր միջուկային ծրագիրն ավելի թափանցիկ դարձնել

Բարձրաստիճան զինվորականները հանդիպել են Գեղարքունիքի մարզի բարձր դասարանների դպրոցականների հետ

Լարված իրավիճակ ԱԺ-ում

ԱԺ-ն ընդունեց հայտարարագրերի ներկայացման սկզբնաժամկետ ու վերջնաժամկետ սահմանող օրինագիծը

Սիրիայում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները հնարավոր գրոհների մասին ԱՄՆ-ի նախազգուշացումներից հետո

ԵՄ դիտորդները ծանոթացել են Խոզնավարի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների արձակած կրակոցների հետևանքներին

Գեղարքունիքի մարզը հյուրընկալել է Վանաձորի թատրոնի դերասաններին