Մերձավոր Արևելք

Հութիները հայտարարել են, որ անօդաչուներով գրոհել են Թել Ավիվը և Աշկելոնը

2 րոպեի ընթերցում

Հութիները հայտարարել են, որ անօդաչուներով գրոհել են Թել Ավիվը և Աշկելոնը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենի հութի խռովարարները դեկտեմբերի 25-ին հայտնել են, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Թել Ավիվ քաղաքին, որը հութիներն անվանում են Յաֆա, և Իսրայելի Աշկելոն քաղաքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Եմենի զինված ուժերի անօդաչուների ուժերը երկու ռազմական գործողություն են իրականացրել, որոնցից առաջինի թիրախը դարձել է թշնամի Իսրայելի կարևոր օբյեկտն օկուպացված Յաֆա քաղաքում: Հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքի միջոցով», - հայտարարել է հութիների ներկայացուցիչ Յահյա Սարիան:

«Երկրորդ թիրախը դարձել է թշնամի Իսրայելի արդյունաբերական գոտին օկուպացված Աշկելոնում», - հավելել է Սարիան։

Հութիների ներկայացուցչի խոսքով՝ երկու հարվածն էլ «հաջողությամբ հասել են թիրախներին»:

2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ։ Եվս 250 մարդ գերեվարվել է։ Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացվող պատասխան ռազմական գործողությունների ընթացքում պաղեստինյան անկլավում զոհերի թիվը մոտենում է 45 400-ի։

Այս ընթացքում Եմենի հութիներն ակտիվացրել են գրոհները տարածաշրջանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում