Տնտեսություն

Պետությունն Ամուլսարի հանքի շահագործման նպատակով վարկի համար կարող է երաշխիք տրամադրել. փաստաթղթերն են ուսումնասիրվում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման նպատակով վարկի ներգրավման համար կարող է պետական երաշխիք տրամադրել, Ֆինանսների նախարարությունն այժմ ուսումնասիրում է հանքը շահագործող «Լիդիան Արմենիա»-ի տրամադրած փաստաթղթերի փաթեթը, որից հետո կկայացնի որոշումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: 

«Որպեսզի պետական երաշխիքի համար կամ բյուջետային վարկի համար որևէ մեկը դիմի, պետք է որոշակի փաստաթղթեր պատրաստի: Հիմա «Լիդիան»-ից մեր գործընկերներն այդ փաթեթը տրամադրել են: Եվ Ֆինանսների նախարարությունը հիմա ուսումնասիրում է այդ փաթեթը»,-ասաց նախարարը:

Նա հույս հայտնեց, որ ուսումնասիրությունը կարճ ժամկետում կավարտեն ու եզրակացություն կտան:

«Եվ, եթե դա լինի դրական, ապա պետությունը կտրամադրի այդ երաշխիքը»,-ասաց Հովհաննիսյանը:

Ըստ նախարարի՝ հանքի շահագործումը կարևոր դեր է խաղալու հաջորդ տարվա և ապագա տարիների տնտեսական աճի ցուցանիշներում: Կառավարությունն աճի իր կանխատեսումներն անելիս՝հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ հաջորդ տարվա կեսերից Ամուլսարի հանքն արդեն պետք է գործարկվի:

Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել էր, որ Եվրասիական զարգացման բանկի՝ (ԵԱԶԲ)` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վարկավորման հայտը մերժելուց հետո քննարկումներ են ընթանում Հայաստանում գործող առևտրային բանկերի հետ։  

Հայերեն English

Այժմ կա լավ հնարավորություն արագ ավարտելու պատերազմը և ապահովելու կայուն խաղաղություն. Ուկրաինայի նախագահ

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը

Առողջապահության նախարարը ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է համագործակցության նոր հնարավորությունները

ԱՄՆ-ը կուսումնասիրի ՌԴ-ի դիրքորոշումը Ուկրաինայի կարգավորման հարցում և ըստ այդմ կորոշի իր հետագա քայլերը. Մարկո Ռուբիո

ՀՀ ՆԳՆ-ն ահազանգում է կեղծ վարորդական վկայականների վաճառքի կիբեռմարտահրավերի մասին

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը. ՌԴ ԱԳՆ

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դատավորը մեղավոր է ճանաչվել ստրկական աշխատանքի հարկադրելու մեջ

Գլխավոր հարկադիր կատարողն այցելել է ՀԿԱԾ Շիրակի և Լոռու մարզային բաժիններ

Ուկրաինան սկսել է թիմ ձևավորել 30-օրյա հրադադարի վերահսկման համար

Թբիլիսին՝ 3 օրում. Ու՞ր գնալ, ի՞նչ ուտել և ինչպե՞ս խնայել Mastercard Travel Benefits-ի միջոցով