Տնտեսություն

Ղազախստանը սկսել է միս արտահանել Հայաստան

1 րոպեի ընթերցում

Ղազախստանը սկսել է միս արտահանել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանը սկսել է միս արտահանել Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ղազախստանի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ հյուսիսղազախական EMC Agro ընկերությունը Երևան է ուղարկել առաջին 20 տոննա սառեցված խոզի միսը։

«Սա կարելի է անվանել մեծ իրադարձություն Ղազախստանի համար, քանի որ այս շուկան նոր է բացվում մեր առաջ։ Հայաստանն ու Վրաստանը պատրաստակամություն են հայտնել մեզնից ամսական գնել մինչև 400 տոննա միս», - նշում են արտադրողները։

Ընկերությունը դիտարկում է նաև Չինաստանի հետ համագործակցությունը։ Չինաստանի մսի ասոցիացիայի ներկայացուցիչները, որոնք ամռանն այցելել են EMC Agro ընկերություն, ասել են, որ  շահագրգռված են տարեկան 20 000 տոննա խոզի միս ներկրելու հարցում։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում