ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բարսելոնա քաղաքում դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման արարողությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։
Դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Ժոզե Դանիել Բարկերո Կաբրերոն նշանակվել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս։
Նշվում է, որ պատվավոր հյուպատոսի գրասենյակը զբաղվելու է առևտրատնտեսական և մշակութային կապերի սերտացմամբ։