ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Գոհար Իսկանդարյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է պատմական գիտությունների թեկնածու Գոհար Իսկանդարյանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԳԱԱ-ից, ընդգծելով, որ Գոհար Իսկանդարյանն առաջարկում է գիտական նոր ուղղություններ սահմանել՝ ընդլայնելով ժամանակակից Ադրբեջանի ուսուﬓասիրությունները, բացել իսրայելագիտության, քրդագիտության ուսումնասիրությունների բաժիններ, իրականացնել նաև Արևելքի երկրների տնտեսության, գրականության, մշակույթի, լեզվի, արվեստի ուսումնասիրություններ։ 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում Գոհար Իսկանդարյանը շեշտել է ինստիտուտի երիտասարդացման խնդիրը՝ նշելով, որ անհրաժեշտ է գիտական նոր կադրերի համալրում, ասպիրանտների գիտական թեմաների շտեմարանի ստեղծում։ Նրա խոսքով՝ 2026 թ. Հայաստանում կանցկացվի Երիտասարդ արևելագետների միջազգային գիտաժողովը։

Գոհար Իսկանդարյանը 7 մենագրության, 41 գիտական հրապարակման հեղինակ է։ Նրա խմբագրությամբ տպագրվել է 4 գիրք։

Գիտական գործունեությանը զուգահեռ Գոհար Իսկանդարյանը զբաղվում է մանկավարժական գործունեությամբ։ 

Հայերեն فارسی Русский

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը