Հայաստանի տարվա լավագույն մարզիկները հայտնի են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են Հայաստանի 2024 թվականի տարվա լավագույն մարզիկների և մյուս անվանակարգերում հաղթողների անունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեկտեմբերի 24-ին անցկացրեց «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի քվեարկությանը մասնակցեց 19 մարզական լրագրող: Ըստ նոր կարգի՝ այս տարվա քվեարկությանը մասնակցում են միայն մարզական լրագրողները:

Հայաստանի լավագույն երեք մարզիկներն են` Վարազդատ Լալայան, Արթուր Դավթյան, Արթուր Ալեքսանյան: 

Լավագույն կին մարզիկը Ալեքսանդրա Գրիգորյանն է:

Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկը Գրետա Վարդանյանն է:

Լավագույն թիմը` ՖԻԴԵ-ի կողմից Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմն է: 

Լավագույն երիտասարդ մարզիկ` Էմմա Պողոսյան:

«Վերադարձ մեծ սպորտ» անվանակարգում հաղթողը Հռիփսիմե Խուրշուդյանն է:

Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկը Հենրիխ Մխիթարյանն է:

Լավագույն մարզիչը Հակոբ Սերոբյանն է:

Հանդիսատեսի համակրանքին արժանացած մարզիկի անունը կհրապարակվի Երևանի ժամանակով 17:00-ին:

Հայերեն English Español فارسی Français Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը