Հայաստան

Գերմանիայում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Մագդեբուրգ քաղաքի տոնավաճառում զոհվածների հիշատակին

1 րոպեի ընթերցում

Գերմանիայում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Մագդեբուրգ քաղաքի տոնավաճառում զոհվածների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանն այցելել է Մագդեբուրգ քաղաք և ծաղիկներ խոնարհել դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքի վայրում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանը այս մասին նշել է «Ֆեյսբուքի» իր էջում կատարած գրառման մեջ։

«Այս ծանր պահին Հայաստանը Գերմանիայի կողքին է։ Մենք մեր լիարժեք համերաշխությունն ենք հայտնում գերմանացի բարեկամ ժողովրդին և սգում Մագդեբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառում զոհվածների համար։ ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը այցելել է Մագդեբուրգ քաղաք և ծաղիկներ խոնարհել ուրբաթ օրը տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքի վայրում»,-նշված է դեսպանի գրառման մեջ։

Ավելի վաղ Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ ցավակցություն էին հայտնել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում