Հայաստան

Telcell Wallet հավելվածում տրանսպորտային փաթեթները հասանելի են

1 րոպեի ընթերցում

Telcell Wallet հավելվածում տրանսպորտային փաթեթները հասանելի են

Telcell Wallet հավելվածում տրանսպորտային փաթեթները հասանելի են, և այն բաժանորդներին, ովքեր իրենց հեռախոսների մեջ չեն տեսնում փաթեթները, խնդրում ենք  թարմացնել հավելվածը։

Telcell Wallet-ով տրանսպորտային փաթեթների գնման դեպքում ուղևորությունն ավելի մատչելի է:

Տեղեկացնենք, որ Երևան քաղաքի ավագանու որոշմամբ, Telcell Wallet-ով տրանսպորտային փաթեթներ գնելիս գործում են զեղչեր, իսկ արտոնյալ խմբերի փաթեթների զեղչը հաշվարկվում է արդեն իսկ զեղչված գնից։ 

Օրինակ, կենսաթոշակառուների դեպքում գործող 30 տոկոս զեղչը կտարածվի ոչ թե 9000 դրամ արժողությամբ փաթեթի, այլ՝ 8800 դրամ արժողությամբ փաթեթի վրա և կկազմի՝ 6160 դրամ։  

Նշվում է, որ Telcell Wallet հավելվածում 300 դրամ արժողությամբ փաթեթը հնարավոր է ձեռք բերել 280 դրամով, 900-ը՝ 880 դրամով, 5000-ը՝ 4800 դրամով, 9000-ը՝ 8800 դրամով,  24000-ը՝ 23600 դրամով և  90000-ը` 88000 դրամով։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում