ԿԳՄՍ նախարարն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր: 

Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանի ուղեկցությամբ Ժաննա Անդրեասյանը շրջել է համալիրի մարզական և ադմինիստրատիվ ենթակառուցվածքներով, ծանոթացել է պայմաններին, կենտրոնի կողմից իրականացված վերանորոգման աշխատանքներին, արձանագրել առկա խնդիրները և անդրադարձել հետագա շահագործման հարցերին: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը եղել է նաև ֆուտբոլի խաղադաշտում, կարատեի և ըմբշամարտի դահլիճներում, ինչպես նաև ֆուտզալի մարզադահլիճում, որտեղ նաև բասկետբոլի մարզումներ են անցկացվում: 

Արձանագրվել է, մասնավորապես, համալիրի տանիքի և կաթսայատան վերանորոգման, ջրահեռացման համակարգի արդիականացման, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքի վերակառուցման անհրաժեշտությունը: ԿԳՄՍ նախարարը «Միկա» մարզահամալիրի ենթակառուցվածքների բարելավումը կարևորել է նաև մարզական խոշոր միջազգային մրցաշարերի անցկացման համատեքստում: Մասնավորապես, 2025 թվականին Հայաստանում մարզական 4 խոշոր միջոցառում է անցկացվելու, որոնցից 3-ը՝ խաղային մարզաձևերից: 

Խորեն Զարգարյանը տեղեկացրել է՝ «Միկա» մարզահամալիրում ներկայում 1200 երեխա է մարզվում տարբեր մարզաձևերով՝ ֆուտբոլ, ըմբշամարտ, կարատե և այլն: 

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ Սպորտի կառավարման կենտրոնի ստեղծման նպատակը մարզակառույցների միասնական գույքային կառավարումն ու սպորտի ոլորտում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացումն է: 

ՀՀ կառավարության որոշմամբ՝ սպորտի կառավարման կենտրոնին կհանձնվեն նաև յուրաքանչյուր մարզում նախատեսված արագ հավաքվող թեթև մետաղական կոնստրուկցիաներով մարզադահլիճները, Լոռու մարզի Շամուտ գյուղում կառուցվելիք ըմբշամարտի մարզաբազան, այլ մարզական օբյեկտներ:

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին