Տիգրան Ավինյանը կփոխհատուցի իր՝ ԱՄՆ ուղևորության տոմսի ծախսը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ իր միջոցներից փոխհատուցելու է իր՝  Լոս Անջելես կատարած ուղևորության տոմսի ծախսը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տիգրան Ավինյանն այս մասին ասել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ 

«Թեման, որին կուզենայի անդրադառնալ, բավականին երկար և քննարկված, քննադատված ու տեղին քննադատված թեմաներից մեկն է։ Վերջերս մեր՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ ես ինքս այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են տոմսերը ինձ համար ձեռք բերվել։ Եվ, անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած էի այդ թվերից և հետո մի փոքր խորացա և հասկացա, ընդհանուր անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա այստեղ, որովհետև նոյեմբերի 22-ի այցի համար տոմսերը ձեռք են բերվում նոյեմբերի 20-ին, և, անկեղծ ասած, եթե օրինակ մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք, կարող է կրկնակի կամ եռակի ավելի թանկ ձեռք բերեինք։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն։ Կանխելով հետագա հարցերը, թե ի՞նչ գումարներով եմ փոխհատուցելու՝ կառաջարկեմ իմ հայտարարագիրը ուսումնասիրել»,- հայտարարեց նա։  

Քաղաքապետը հանձնարարեց իրեն տեղեկություններ տրամադրել, թե այդ գործընթացում ով որ կետում ինչ պետք է աներ ու որ կետում ով ինչ չի արել։ «Շատ կարևոր եմ համարում հետագա հետևանքները, որոնք պետք է տեղի ունենան։ Պետք է խնդրեմ դուրս բերել, թե որ կետից ենք հաստատել, որ պետք է մեկնենք, որ կետում և ինչ պատճառով է որևէ տեղեկատվություն մնացել, և գործողություն տեղի չի ունեցել, և ես արդեն ինքս կառաջարկեմ, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն այն մարդիկ, որոնք պատասխանատու են»,- ասաց Երևանի քաղաքապետը։ 

Ավինյանը շեշտեց, որ իրենց գործում կարևոր պետք է լինի ժամանակը ճիշտ գնահատելը։ «Մենք շատ դեպքերում չենք գնահատում այն ժամանակը, որը մեզ տրված է, և ժամանակի գործոնը, որը, կարծում եմ, մեր աշխատանքում ամենակարևոր գործոնն է, շատ դեպքերում այլ գործոններից ավելի թերագնահատված է լինում։ Այս դեպքում կոնկրետ մի իրավիճակում ենք հայտնվել, երբ իրականում մի քանի անգամ ավելի նվազ գումար կարելի էր ծախսել, և ինչ-ինչ պատճառներով, ժամանակը չգնահատելով, ժամանակի գործոնը ճիշտ չգնահատելով, մենք մի իրավիճակի առջև հայտնվեցինք, երբ, կներեք, ինձ նոր տարվա չակերտավոր վատ նվեր արվեց։ 

Կարծում եմ, որ ամեն մեկը իր մասով պետք է հասկանա, թե ինչքան կարևոր է ժամանակին արձագանքել հանձնարարականին, ինչքան կարևոր է մարդկանց դիմումների պատասխանները չձգձգելը։ Երևանի քաղաքապետարանի այս ծավալի ծրագրերի մեջ թվում է, թե սա փոքր դրվագ է, բայց շատ կարևոր դրվագ է, և մեզ համար այս դրվագի ուսուցողական հատվածը պետք է հետաքրքիր լինի։ Եվ խնդրում եմ այս գործընթացի վերաբերյալ ինձ ամբողջական տվյալներ տալ, թե որ կետում ով ինչ պետք է աներ, և որ կետում ով ինչ չի արել»,- եզրափակեց Երևանի քաղաքապետը։  

Ավելի վաղ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Factor TV-ում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ հայտնել էր, որ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ այցի ժամանակ միայն քաղաքապետի ուղևորության տոմսն  արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ։ 

Հայերեն العربية

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց