Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմն ընդգրկվել է Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերի ցանկում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ 44–րդ նախագահ Բարաք Օբաման տարվա իր սիրելի ֆիլմերի ցանկում է ընդգրկել հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օբաման ֆիլմերի ցանկը, որոնք նա խորհուրդ է տալիս դիտել, հրապարակել է X–ի իր միկրոբլոգում:
Here are a few movies I’d recommend checking out this year. pic.twitter.com/UtdKmsNUE8
— Barack Obama (@BarackObama) December 20, 2024
Ազգությամբ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ՝ ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը Կաննի 2024 թվականի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին է արժանացել: