Սիրիայի նոր իշխանությունները ժամանակավոր կառավարությունում ԱԳ նախարար են նշանակել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նոր իշխանությունները երկրի ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարար են նշանակել Ասադ Հասան ալ-Շիբանիին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին դեկտեմբերի 21-ին հաղորդել է սիրիական SANA գործակալությունը:
«Գլխավոր հրամանատարությունը հայտարարել է Սիրիայի նոր կառավարությունում արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում պարոն Ասադ Հասան ալ-Շիբանիի նշանակման մասին»,- գրում է գործակալությունը։
Կարդացեք հոդվածը` Русский