ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հյուրընկալել է Սամանթա Փաուերին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ազդեցությանը ՀՀ-ի տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման վրա: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից՝ մանրամասնելով, որ միջոցառման պատվավոր հյուրն է եղել ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերը, որը դեսպան Լիլիթ Մակունցի հետ մասնակցել է քննարկմանը: 

Դեսպան Մակունցն իր բացման խոսքում բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ-ի կարևորությունը Հայաստանի կայուն զարգացման գործում:  

Դեսպանը նաև երախտագիտություն է հայտնել Սամանթա Փաուերին ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքները և միջազգային զարգացումն առաջ մղելու առաջնորդության համար։

«Կառավարիչ Փաուերն իր ելույթում վերահաստատեց Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև ամուր գործընկերությունը՝ ընդգծելով շարունակական համագործակցության կարևորությունն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են էներգետիկ անվտանգությունը, կլիմայի փոփոխությունը և պարենային անվտանգությունը»,-նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ: 

Քննարկումը համակարգել է դեսպան Մարի Յովանովիչը՝ հեղինակավոր դիվանագետ, որը 2008-2011 թվականներին եղել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը: 

Քննարկմանը հաջորդել է հարցուպատասխանի հատվածը, որի ընթացքում դեսպան Մակունցը նշել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները խարսխվում են նախևառաջ երկու պետությունների ընդհանուր արժեքների վրա։ Դեսպանը նաև համոզմունք է հայտնել, որ մի շարք հարցերում ՀՀ-ն և ԱՄՆ-ն ունեն համընկնող ռազմավարական շահեր, որոնցից է խաղաղությունը Հարավային Կովկասում։ Դեսպանն անդրադարձել է նաև Սփյուռքի դերակատարմանը՝ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման հարցում։ 

Դեսպան Լիլիթ Մակունցը եզրափակել է միջոցառումը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը Միացյալ Նահանգների հետ իր գործընկերությունն ամրապնդելու հարցում։  

«Նա լավատեսություն հայտնեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում շարունակական համագործակցության և այդ հարաբերությունները ԱՄՆ ձևավորվող նոր վարչակազմի հետ էլ ավելի ամրապնդելու վերաբերյալ»,-հայտնել է դեսպանությունը՝ հավելելով, որ միջոցառումը, որին մասնակցել են ԱՄՆ կառավարության, Կոնգրեսի, վերլուծական կենտրոնների, հայ համայնքի ներկայացուցիչները, ավարտվել է ընդունելությամբ։ 

Հայերեն العربية English ქართული Русский 简体中文

Հայաստանում անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը, 2-3 աստիճանով ցրտելուց հետո կտաքանա 6-8 աստիճանով

ՀՀ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչին հայտնել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրն ստորագրելու ՀՀ պատրաստակամության մասին

Իրանն ու ԱՄՆ-ն կառուցողական են գնահատել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկը. BBC

Կայացել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները

Շիրակի մարզից 2025-ին ներկայացվել է 31 սուբվենցիոն ծրագիր

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը

Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը

Հայաստանի ազգային պատկերասրահը վերաբացվում է նոր հայեցակարգով

ՀՀ վարչապետը ծանոթացել է Մեղրիի սահմանային նոր անցակետի վերակառուցման աշխատանքներին