Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պատրաստ է թե՛ բանակցությունների, թե՛ փոխզիջումների Ուկրաինայում իրադրության կարգավորման շուրջ, բայց նույնպիսի պատրաստակամություն պետք է ունենա նաև երկրորդ կողմը։ Բացի այդ, Մոսկվան Կիևի հետ բանակցությունների համար նախապայմաններ չի դնում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «Ուղիղ գծի» և մամուլի ասուլիսի ձևաչափով հարցուպատասխանի ժամանակ։  

«Քաղաքականությունը հենց փոխզիջման արվեստ է: Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք թե՛ բանակցությունների, թե՛ փոխզիջումների: Պարզապես հակառակ կողմը, բառիս բուն և փոխաբերական իմաստով, հրաժարվել է բանակցություններից: Իսկ բանակցությունների արդյունքը միշտ էլ փոխզիջումներն են», - հայտարարել է Պուտինը։ 

«Մենք պատրաստ ենք: Բայց անհրաժեշտ է, որ մյուս կողմը պատրաստ լինի թե՛ բանակցություններին, թե՛ փոխզիջումներին»,- ընդգծել է նա։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը և Ուկրաինան, ըստ էության, համաձայնությունների էին եկել 2022 թվականին Ստամբուլում, սակայն հետո Կիևը հրաժարվեց դրանցից։

«Ուկրաինական կողմը նախաստորագրել է այդ փաստաթուղթը,  նշանակում է ընդհանուր առմամբ համաձայն էր դրան: Իսկ հետո ինչ-որ պատճառով հրաժարվեցին: Թե ինչու, հասկանալի է: Որովհետև ժամանեց ձեր դաշնակիցը, պարոն Ջոնսոնը (խմբ.՝ Բորիս Ջոնսոն, այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետը) լավ սանրվածքով այդ մարդը, և ասաց, որ նրանք պետք է պատերազմեն մինչև վերջին ուկրաինացին», - նշել է նա։

Միևնույն ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների առանց նախապայմանների, բայց Ստամբուլի համաձայնությունների հիման վրա և ելնելով տեղում առկա իրողություններից։

«Մենք նախապայմաններ չունենք: Մենք պատրաստ ենք երկխոսություն վարել առանց նախապայմանների, բայց այն բանի հիման վրա, ինչի շուրջ համաձայնության ենք եկել, ես արդեն հարյուր անգամ ասել եմ այդ մասին, 2022 թվականին Ստամբուլում կայացած բանակցային գործընթացի ժամանակ, բայց նաև ելնելով այն իրողություններից, որոնք այսօր ստեղծվել են տեղում», - ասել է Պուտինը:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում