ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի TACC լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Անդրեյ Կոնդրաշովը կոլեկտիվի և անձամբ իր անունից շնորհավորել է «Արմենպրես»-ի տնօրեն Նարինե Նազարյանին և աշխատակազմին՝ հիմնադրման 106-րդ տարեդարձի առթիվ։
Կոնդրաշովն իր ուղերձում նշել է, որ ամբողջ պատմության ընթացքում «Արմենպրես»-ը միջազգային և տարածաշրջանային լրատվական հարթակներում Հայաստանի Հանրապետության նշանակալից տեղի համար ստեղծել է ամուր հիմքեր։ Նրա խոսքով՝ գործակալության աշխատակիցներն իրենց աշխատանքում ցույց են տալիս պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ՝ ներկայացնելով ճշգրիտ և արդիական տեղեկատվություն։
«Արմենպրես»-ը նշանակալից ներդրում է կատարում միջազգային ժուռնալիստիկայի զարգացման գործում՝ լուսաբանելով հայաստանյան և միջազգային քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և մարզական կարևոր իրադարձությունները, ընթերցողների համար մնում է պահանջված և հարգված լրատվական աղբյուր՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Վստահ եմ, որ Ձեր համերաշխ կոլեկտիվը կշարունակի ստեղծված պրոֆեսիոնալ ավանդույթները, կօգտագործի իր աշխատանքում ժուռնալիստիկայի լավագույն չափանիշները և կնպաստի խաղաղ ինֆորմացիոն տարածության ամրապնդմանը։ Համոզված եմ, որ մեր գործընկերային հարաբերություններն ու փոխըմբռնումը ապագայում ավելի կամրապնդվեն ու կխթանեն միջազգային տեղեկատվական համագործակցության զարգացումը։ Ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքը, ինչպես նաև նոր հաջողությունների, բարեկեցության և բարգավաճման հետ կապված մաղթանքները»,- ասված է TACC լրատվական գործակալության գլխավոր տնօրենի շնորհավորական ուղերձում։