Քաղաքականություն

Գերասիմովը հայտարարել է, թե Երևանն ու Բաքուն երկկողմ հարաբերություների կարգավորման են գնում հիմնականում Ռուսաստանի ջանքերի շնորհիվ

1 րոպեի ընթերցում

Գերասիմովը հայտարարել է, թե Երևանն ու Բաքուն երկկողմ հարաբերություների կարգավորման են գնում հիմնականում Ռուսաստանի ջանքերի շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ հիմնականում Հարավային Կովկասում Ռուսաստանի կառուցողական քայլերի շնորհիվ է, որ Երևանն ու Բաքուն շարժվում են երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Գերասիմովն այդ մասին ասել է ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների հետ հանդիպմանը։ 

«Ի հակադրություն Արևմուտքի ապակառուցողական գործողություններին՝ Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում այդ տարածաշրջանում (խմբ․ նկատի ունի Հարավային Կովկասը)։ Հիմնականում մեր պետության ջանքերի շնորհիվ Բաքվի և Երևանի միջև ակնհայտ է դրական տեղաշարժ՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհին»,- ասել է Գերասիմովը։ 

Նա նշել է, որ այս պահին ավարտին է հասցվել երկու երկրների միջև սահմանի ամենաբարդ հատվածներից մեկի սահմանազատումը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում