ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարների գործը կքննի Բաքվի ռազմական դատարանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարների գործը կքննի Բաքվի ռազմական դատարանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ նրանց մեղադրանքներ է առաջադրվել մի շարք ծանր հոդվածներով։ 

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրել է համագործակցել Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործի շրջանակներում:

Ադրբեջանի իշխանությունները մեղադրանքներ են առաջադրել Լեռնային Ղարաբաղի բարձրագույն ղեկավարությանը, որոնք ապօրինաբար գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերին՝ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում։ 

Բաքվում ապօրինի պահվող անձանց թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ 

Ադրբեջանի կալանավայրերում պահվող անձանց ընտանիքները և նրանց իրավական ներկայացուցիչները բարձրաձայնում են իրավունքների կոպիտ խախտումների մասին։ Ըստ փաստաբանների՝ գերեվարվածներին զրկում են իրավաբանական պաշտպանությունից,նրանց հնարավորություն չի տրվում ծանոթանալ իրենց դեմ ներկայացված մեղադրանքներին լրիվ թարգմանությամբ, մեղադրանքները հիմնված են փաստացի հիմնազուրկ և կանխամտածված ապացույցների վրա։ 

Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ այս մեղադրանքներն ամբողջությամբ քաղաքական դրդապատճառներ ունեն և ուղղված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և նրանց ղեկավարների դեմ հաշվեհարդար տեսնելուն։ 

Հայերեն Español Русский Türkçe

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը