Աշխարհազորի համակարգը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. նախագիծն ԱԺ-ում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ներկայացրեց օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է գործող աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սարգսյանը մանրամասնեց, որ տեղական պաշտպանության ուժերի խնդիրները, դերը, ղեկավարման սկզբունքներն ու կառուցվածքը հստակորեն սահմանվում են նախագծով։ 

Տեղական պաշտպանության ուժերը ենթարկվելու են բանակային կորպուսի հրամանատարին և ընդգրկվելու են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ։

«Տեղական պաշտպանության ուժերը համալրվելու են տվյալ համայնքում հաշվառված անձանցով, ովքեր չեն կցագրվել պատերազմական ժամանակի հաստիքներին, հաշվառված են պահեստազորի երկրորդ խմբում կամ հանված են զինվորական հաշվառումից։ Համալրումը կիրականացվի կամավորության սկզբունքով՝ համապատասխան անձանց հետ պայմանագրի կնքման միջոցով, որը չի համարվում զինվորական ծառայության պայմանագիր»,- ասաց Սարգսյանը։ 

Նա նշեց, որ նոր համակարգի նպատակն է կազմակերպել քաղաքացիների պատրաստության և ներգրավման գործընթացը, որը հիմնականում պահպանելու է այն պայմանները, որոնք նախկինում սահմանված էին գործող աշխարհազորի մասին օրենքով։ 

Նախագծերի փաթեթով նախատեսվում է դադարեցնել աշխարհազորին վերաբերող մի շարք դրույթների գործողությունը, մասնավորապես «Տարածքային կառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում։

Հայերեն English

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները