Մշակույթ

Առաջին ալիքը մեկնարկում է «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը

2 րոպեի ընթերցում

Առաջին ալիքը մեկնարկում է «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առաջին ալիքը մեկնարկում է «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Առաջին ալիքի տարածած հաղորդագրությունից, «Դեպի Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի հաղթող մասնակիցն իր երգով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2025» երգի ﬕջազգային մրցույթում, որը կկայանա Շվեյցարիայի Բազել քաղաքում: 

Մրցույթին ներկայացվող երգը (երաժշտությունը, խոսքերը) չպետք է որևէ կերպ հրապարակված լինի ﬕնչև 2024թ. սեպտեմբերի 1-ը: Այն չի կարող տեղադրված լինել համացանցում, առցանց երաժշտական հարթակներում, հեռարձակված լինել հեռուստատեսությամբ կամ ռադիոյով, ինչպես նա՝ հնչած լինել հաﬔրգների կամ ﬕջոցառուﬓերի ընթացքում ՝ նշված ժամկետից առաջ: 

Մրցույթին ներկայացվող երգը պետք է լինի ամբողջական ավարտված՝ ներառելով երաժշտությունը, խոսքերը, գործիքավորումը: Երգի առավելագույն տևողությունը սահմանված է 3 րոպե, իսկ խոսքերը կարող են լինել հայերեն, անգլերեն կամ ցանկացած այլ լեզվով: 

«Դեպի Եվրատեսիլ»-ին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ռեզիդենտները, ամբողջ աշխարհում բնակվող ազգությամբ հայերը, որոնք 2025 թ. մայիսի 13-ի դրությամբ կլինեն առնվազն 16 տարեկան: Նախագծին կարելի է մասնակցել անհատապես, դուետով կամ խմբով՝ բաղկացած առավելագույնը 6 անդաﬓերից: 

Մրցույթի մասնակցությունն անվճար է, յուրաքանչյուր մասնակից կարող է լրացնել ﬕայն ﬔկ հայտ և լսուﬓերին մասնակցել ﬕայն ﬔկ անգամ: 

«Դեպի Եվրատեսիլ»-ին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային հայտ՝ այցելելով www.eurovision.am կայք: 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025թ.-ի հունվարի 10-ն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում