Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արթիկ քաղաքի մասնաճյուղը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում Երկաթուղայինների փողոց 2/2 հասցեում գտնվող մասնաճյուղը։ Ժամանակակից ոճով և տեխնոլոգիաներով կահավորված Բանկը պատրաստ է նոր ներուժով բանկային ընդլայնված ծառայություններ մատուցել հաճախորդներին։

Ֆասթ Բանկի «Արթիկ» մասնաճյուղի կառավարիչ Հովսեփ Ալեքսանյանն ասել է.

«Արթիկ քաղաքում մեր բանկի ծառայությունները մշտապես պահանջված են թե´ իրավաբանական, թե´ ֆիզիկական անձանց կողմից: Ուրախ ենք մեր հաճախորդներին սպասարկելու ժամանակակից ոճով կահավորված, լուսավոր ու գեղեցիկ այս սրահում: 24/7 ժամանակացույցով բանկային ծառայությունները մատուցելու ենք հյուրընկալ ու հարմարավետ միջավայրում»:

Թեպետ թվային բանկինգը սրընթաց զարգանում է և  ֆինանսական գործարքների գերակշռող մասն իրականացվում է առցանց եղանակով, Ֆասթ Բանկի հաճախորդների կողմից շարունակվում է պահանջարկ վայելել իրական շփման միջոցով ֆինանսական խորհրդատվությունն ու հարմարավետ սպասարկումը մասնաճյուղերում։ Նշենք, որ այս տարի Շիրակի մարզում Ֆասթ Բանկն ընդլայնել է իր մասնաճյուղային ցանցը՝ Գյումրիում բացելով Բանկի «Անի» մասնաճյուղը:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Հայերեն

Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին

Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

IRI-ի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցությունը շարունակելու հանձնառությունը

Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր. Ուկրաինայի նախագահ

ՀՀ ՆԳՆ-ն հերքում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր նորքի բաժնի հետ կապված լուրը

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով

«Բարի օր 2» կատակերգական ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է