Եվրոպա

Իտալիան քաղաքացիություն է տրամադրել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին

1 րոպեի ընթերցում

Իտալիան քաղաքացիություն է տրամադրել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին քաղաքացիություն է տրամադրել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։

Դեկտեմբերի 13-ին Միլեյը այցելել է Իտալիա՝ մասնակցելու Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հանդիպմանը և «Իտալիայի եղբայրներ» կուսակցության ամենամյա համագումարին։

Միլեյը ստացել է իտալական քաղաքացիություն՝ իր նախնիների իտալական ծագման հիման վրա։ Նրա պապն ու տատը հայրական գծով եղել են Կալաբրիայի՝ Իտալիայի հարավային շրջանի բնակիչներ, ովքեր հետագայում գաղթել են Արգենտինա։ Իտալական քաղաքացիությունը տրամադրվել է jus sanguinis («արյան իրավունքով») սկզբունքի համաձայն։

Քաղաքացիություն տրամադրելուց առաջ Իտալիայի իշխանությունները կատարել են համապատասխան հետաքննություն՝ հաստատելու համար, որ Միլեյի պապը՝ Ֆրանչեսկո Միլեյը, իսկապես եղել է Իտալիայի բնակիչ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում