Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա
1 րոպեի ընթերցում

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրվարի 5-ին մեկնել է Շվեյցարիա։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, մեկշաբաթյա այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների և Շվեյցարիայի հայոց թեմի վարչականների հետ։