Խորենացի փողոցում հայտնաբերվել է մեկ տոննա չվավերացված միս, մսի իրացման կետերը փակվել են

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում դեկտեմբերի 13-ին Խորենացի փողոցում գործող մսի իրացման շուկայում անցկացվել են հերթական մշտադիտարկումները։ Արդյունքում՝ հայտնաբերվել են մի շարք էական խախտումներ, որոնց պատճառով մսի իրացման կետերի գործունեությունը դադարեցվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ առգրավվել և ոչնչացվել է մոտ մեկ տոննա միս, որի սպանդանոցային ծագումը մատակարարները չեն կարողացել փաստել։ Օրենսդրությամբ սահմանված է, որ ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։ ՍԱՏՄ-ն շեշտում է, որ նման գործողությունները միտված են բացառապես բնակչության առողջության պահպանմանը՝ նպատակ ունենալով բացառել անհայտ ծագման և չստուգված մսի մուտքը սպառման շուկա։ 

Տեսչական մարմնի ներկայացուցիչները նշում են, որ տնտեսավարողներին բազմիցս նախազգուշացվել է և իրազեկման աշխատանքներ են իրականացվել։

Նմանօրինակ վերահսկողական գործողություն Խորենացի փողոցում անցկացվել է նաև սեպտեմբեր-հոկտեմբերին, որի ժամանակ ևս առգրավվել էր չվավերացված ծագման միս։ 

Դեկտեմբերի 13-ին Երևանի Խորենացի փողոցում գտնվող ԳՈՒՄ-ի շուկայում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ։

Մատակարարները չեն կարողացել ներկայացնել մսի սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթղթեր, ինչի հետևանքով մսի իրացման կետերի գործունեությունը դադարեցվել է, իսկ միսը՝ առգրավվել և ոչնչացվել։

Որոշ տնտեսավարողներ փորձել են խոչընդոտել տեսչական մարմնի աշխատանքներին՝ իրենց դժգոհությունը հայտնելով մսի իրացման կետերի դադարեցման և մսի առգրավման վերաբերյալ։

Այս գործողությունների ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել, որը պահանջել է ոստիկանության միջամտություն՝ հասարակական կարգը վերականգնելու համար։ Բերման ենթարկված անձինք, ըստ ոստիկանության հաղորդագրության, խախտել են հասարակական կարգը և փորձել են խոչընդոտել պաշտոնատար անձանց օրինական գործունեությունը։ Նրանց նկատմամբ սկսվել է համապատասխան վարույթ։

Հայաստանում 2020 թվականից ուժի մեջ են մտել ոչ սպանդանոցային ծագման մսի իրացման խստացված կանոնները։ Կառավարության որոշման համաձայն՝ գյուղատնտեսական կենդանիների միսը սպառման շուկա կարող է մուտք գործել միայն սպանդանոցում ստուգվելուց հետո։

Հայերեն Русский

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով